-
29.04.2013|
17:29
Ապրիլի 29-ը պարի միջազգային օրն է: Այդ կապակցությամբ «Հենարան»-ակումբում հյուրընկալվել էին «Կարին» պարի և երգի ազգայի համույթի ղեկավար Գագիկ ԳԻՆՈՍՅԱՆԸ և սպորտային, լատինոամերիկյան պարուսույց Արմեն ՄԿՐՏՉՅԱՆԸ:
-
29.04.2013|
12:54
Թալանել են բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի տունը։ Այդ մասին հաղորդում են լրատվամիջոցները՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին։ Ոստիկանությունն այժմ փնտրում է երեք գողերին։ Հաղորդվում է, որ մի քանի մարդ ներխուժել է Վոլոչկովայի տուն, կապկպել սպասուհուն և առևանգել երկու չհրկիզվող պահարան։ Հարձակման ժամանակ պարուհին տանը չի եղել։
-
26.04.2013|
17:40
«Երևանի ավագանու ընտրություններն արհամարհված են հասարակության կողմից: Իշխանության առաջ դրված է երեք գերխնդիր. առաջինը՝ սկզբունքորեն նոր պետական մեքենայի և տնտեսական քաղաքականության ձևավորման անհրաժեշտությունն է, երկրորդը սկզբունքորեն նոր դիվանագիտական դոկտրինի մշակումն է՝ արդիկական մարտահրավերներին դիմակայելու համար, երրորդը նոր կուսակցական ռեֆորմի իրականացումն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
-
26.04.2013|
11:49
Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարություն է տարածվել, որում ասվում է.
-
26.04.2013|
11:45
Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի անդամ Վալերի Բուայեն:
-
26.04.2013|
11:41
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը համարել է միակողմանի, խնդրահարոյց և ոչ օբյեկտիվ:
-
24.04.2013|
23:24
Երբ առաջին անգամ իմացա ցեղասպանության մասին, չորրորդ դասարանում էի: Էն ժամանակ դպրոցում շատ չէին խոսում ցեղասպանության մասին: Իմ ուսուցիչն ասում էր, որ թուրքերն ու ադրբեջանցիներն իրար հետ կապ չունեն, տարբեր են:
Իջևանի շրջանում մի քանի ադրբեջանաբնակ գյուղ կար: Առավոտ ծեգին այդ գյուղացիներից շատերը գալիս մեր բակերում կաթումածուն էին վաճառում, ձու և կանաչեղեն:
-
24.04.2013|
23:21
Երեկ Գյումրիում հնչած կրակոցների պատճառների մասին մեզ նոր տեղեկություններ հայտնի դարձան: Գյումրիի մեր աղբյուրների պնդմամբ, դա վրեժխնդրության հետևանք է: Հավելենք, որ Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդին կրակել էր Հարություն Խաչատրյանի և Արտյոմ Կարապետյանի վրա:
-
24.04.2013|
23:16
Ապրիլի 23-ին Իսրայելի Կնեսետի «Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալյոնի նախաձեռնությամբ խորհրդարանում քննարկվել է հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Posta պարբերականը գրում է, որ նիստում որոշվել է հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կնախապատրաստի համապատասխան բանաձև: Haaretz -ը տեղեկացնում է, որ հայոց ցեղասպանության հիշատակման հարցին կողմնակից են եղել և իշխանական, և ընդդիմադիր պատգամավորները:
-
24.04.2013|
17:13
«Պետք է դատի տալ Թուրքիային»,-այսօր Ծիծեռնակաբերդում ասել է Ջավախքցի քաղաքական գործիչ Վահագն ՉԱԽԱԼՅԱՆԸ:
Նրա ընդգծել է, որ Ցեղասպանության ճանաչման խնդիրը պետք է լուծել իրավական դաշտում: